Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

04.09.2018

Կոնվերս Բանկն հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը: 2018թ ապրիլի 26-ին սկսված գործընթացի շրջանակներում տեղաբաշխվել են պարտատոմսեր երեք արժույթներով:

"Կոնվերս Բանկի պարտատոմսերի հերթական թողարկման շրջանակներում տեղաբաշխվել են ոչ միայն դրամային և դոլարային, այլև եվրո արժույթով պարտատոմսեր: Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն",-ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն դոլար է՝ տարեկան 5,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն եվրո է՝ տարեկան 4% արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:

Սեպտեմբերի 5-ին պարտատոմսերը կցուցակվեն "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին