Mastercard-ի "Լավագույն Մարքեթինգային Արշավներ Հայաստանում" մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին
16.07.2018
Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է "Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում" մրցանակը:
"Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է Բանկի Թիմի կողմից անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված և իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության մասին",- նշեցին Բանկում:
"Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում" մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել 2017-2018թթ Mastercard-ի հետ համատեղ իրականացված "Վճարեք Mastercard-ով ընտանիքով և անցկացրեք Ամանորը Դուբայում" , ֆուտբոլային կարևորագույն իրադարձության՝ UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված "Հանդիպեք չեմպիոններին" երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաև այլ մարքեթինգային արշավների համար: