Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը ամփոփել է "Հանդիպենք չեմպիոններին" ակցիայի արդյունքները

19.05.2018

Կոնվերս Բանկը ամփոփել է "Հանդիպենք չեմպիոններին" ակցիայի արդյունքները: Ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտապանների համար: Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:

"Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճել է Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը, և՛ ծավալը: Մասնավորապես, Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով",- ասացին Բանկում:

Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերային ցանցում, օգտվել են գումարի հետվերադարձի, Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:

Նշենք, որ խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400.000 ՀՀ դրամի / համարժեք արտարժույթ/ և ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք կատարած քարտապանները:

Նկարներ

← Վերադառնալ ցուցակին