Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կայացավ Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

14.05.2018

Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր վազորդներ: 2-12 տարեկան երեխաները դրա շրջանակներում հաղթահարել են 1 կմ երկարությամբ վազքուղին: Իսկ մեծահասակները ուժերը չափել են 5կմ և 10 կմ վազքուղիներում, ինչպես նաև էստաֆետում:

"Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է, որը ուղղված էր առողջ ապրելակերպի խրախուսմանը և սպորտի հանրայնացմանը: Բանկի աջակցությամբ օրերս մեկնարկել է ևս մեկ լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակներում մարզահրապարակներ են կառուցվելու թե Երևանում, թե մարզերում",- ասաց Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը՝ հավելելով, որ սիրողական վազքի այս մարաթոնին Բանկը հանդես է գալին նաև որպես մասնակից:

"Նման նախագծերի իրականացման հարցում Կոնվերս Բանկի հետ համագործակցում ենք արդեն երկրորդ տարին՝ ոչ միայն քարոզելով առողջ ապրելակերպ, այլև հնարավորություն ստանալով օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Բանկի հովանավորությամբ իրականացված Converse Bank Yerevan Spring Run 2018-ի ողջ հասույթը կուղղվի "Հայ մայրեր" ՀԿ-ի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկ շահառուների աջակցմանը",- եզրափակեց վազքի կազմակերպիչ Անահիտ Ադամյանը:

Նկարներ

← Վերադառնալ ցուցակին