Ակցիա՝ Shopin-ից օգտվողների համար
21.02.2018
Կոնվերս բանկն ու Հայփոստը համատեղ ակցիա են գործարկել Shopin ծառայությունից օգտվողների համար՝ "Հայփոստ"-ի Sհopin համակարգով անկանխիկ գնումներ կատարողներին որոշ բանկային ծառայություններ մատուցելով արտոնյալ պայմաներով: Մասնավորապես, ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը Shopin ծառայությունից 2017թ. ընթացքում օգտված հաճախորդներին առաջարկում է Visa Gold և Visa Classic քարտեր՝ 50%-ով զեղչված սպասարկման վճարով, վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ, իսկ Հայփոստի որոշ բաժանմունքների հաճախորդներին է առաջարկում ապառիկ վարկավորում՝ մրցունակ պայմաններով:
Մինչև 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել միայն Հայփոստի Shopin ծառայությունից օգտվելու նպատակով (ապրանքներ ձեռք բերելու և գնված ապրանքի Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար):