Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը սուբսիդավորվող գյուղվարկեր է տրամադրում

14.02.2018

Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:

Բանկում նշել են, որ փետրվարի 7-ին այս նպատակով հուշագրեր են կնքվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ:

"Հայաստանում ՓՄՁ, այդ թվում՝ գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է տալիս ընդլայնել առաջարկվող պրոդուկտների ցանկը եւ ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել շահառուներին: Մասնավորապես, համագործակցության շրջանակում բանկի գործող եւ նոր հաճախորդները կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչեւ 5% տոկոսադրույքով",- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Նա հավելել է, որ վարկատեսակներն արդեն հասանելի են բանկի բոլոր մասնաճյուղերում:

Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

← Վերադառնալ ցուցակին