Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը Lady Expo-ի մասնակից

24.11.2017

Կոնվերս Բանկը նոյեմբերի 25-27-ը կմասնակցի Lady Expo թեմատիկ ցուցահանդեսին՝ ներկայանալով նոր դիզայն ունեցող Woman’s քարտով եւ քարտապանների համար գործարկված ակցիաներով:

Woman’s քարտը իր տեսակով եզակի է Հայաստանում եւ մշակվել է հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրություններն ու ճաշակը: Այն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, ինչպես նաեւ պարբերաբար քարտապան կանանց համար գործարկվող զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով, ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում:

Բանկում նշել են, որ գործարկված ակցիաների շրջանակում Woman’s պլաստիկ քարտերի նոր եւ գործող քարտապանները հնարավորություն կունենան ստանալու առավելագույնը 500 հազ. դրամի վարկային սահմանաչափ՝ մինչեւ 36 ամիս ժամկետով, ինչպես նաեւ առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման "Մոբիլ" վարկ՝ արտոնյալ պայմաններով:

Ակցիայի մասնակիցներին Կոնվերս Բանկի "Կիլիկիա" եւ "Նոր-Նորք" մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունը կտրամադրվի 50% զեղչով:

Ակցիան կգործի նոյեմբերի 25-27-ը ներառյալ՝ Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերում եւ Lady Expo-ի՝ բանկի տաղավարում:

 Նկարներ՝

                     

← Վերադառնալ ցուցակին