Կոնվերս Բանկը մասնակցել է կարիերայի տոնավաճառին
16.11.2017

Նոյեմբերի 17-ին Կոնվերս Բանկը մասնակցելու է Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին ՝ միջոցառման մասնակիցներին ներկայանալով մի շարք առաջարկներով:
Կոնվերս Բանկում կարևորում են Բանկի աշխատանքներին երիտասարդ կադրերի ներգրավումը, նրանց ակտիվ մասնակցությունը նոր՝ ժամանակի պահանջներին համահունչ պրոդուկտների և ծառայությունների մշակմանն ու ներդրմանը: Տոնավաճառի ընթացքում Բանկը այցելուներին է ներկայացնելու տեղեկատվություն թափուր հաստիքների վերաբերյալ՝ պոտենցիալ աշխատակիցներին առաջարկելով մրցունակ աշխատավարձ, նաև` պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ: