Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աշխատակիցները Yell Extreme Park- ում

29.10.2017

Հոկտեմբերի 29-ին Կոնվերս Բանկի աշխատակիցները հյուրընկալվել էին Yell Extreme Park- ում:

Բանկի և Պարկի համագործակցությունը սկսվել է Yell Extreme Park- ի հիմնադրումից անմիջապես հետո: Բանկը հանդես է եկել նաև որպես Պարկի հիմնադրման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառումների հովանավոր: Այս այցի նպատակը երկկողմ կապերի ակտիվացումն էր, ինչպես նաև Բանկի աշխատակիցների հանգստի և շփումների կազմակերպումը նաև առօրյա կյանքում:

Էքստրեմալ, փորձություններով և անակնկալներով հագեցած այս ճամփորդության շրջանակներում Բանկի աշխատակիցների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, որոնց ընթացքում, ինչպես իրական կյանքում, նրանք հաղթահարեցին բազմաթիվ մարտահրավերներ, զգացին միասնականության և փոխօգնության, գործընկերոջը վստահելու կարևորությունն ու Թիմային հաղթանակի բերկրանքը:

Ճամփորդության ավարտին, երեկոյան, Զիփլայնի շնորհիվ "թռչելու թևեր ստացած" և բազում արգելքներ հաղթահարած, հոգնած Կոնվերսցիներին սպասում էր ևս մեկ անակնկալ. Տոնական ուրախ միջոցառում:

Նկարներ

              

   

← Վերադառնալ ցուցակին