Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ամփոփվել են Converse Transfer ակցիայի արդյունքները

14.08.2017

Կոնվերս Բանկը ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները: Բանկի միջոցով
արտասահմանից Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ , 1 հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, 1 հաճախորդ՝ iPhone7: Եվս թվով 11 հաճախորդ դրամային և իրային նվերներ են շահել:

Ակցիան մեկնարկել էր մայիսին: Դրա շրջանակներում՝ մինչև հուլիսի 31-ը , բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Converse Transfer, Unistream, Money Gram, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդները Բանկի մասնաճյուղերում դոլարը փոխարկել են բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով: Իսկ Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին նաև մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ ստանալու հնարավորություն էր ընձեռվել

Նկարներ

  

  

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին