Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում

29.05.2017

2017թ.-ի մայիսի 26-ին "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում ցուցակվել է 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75% է:

Կոնվերս Բանկի պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն COVSB2 բորսայական հապավմամբ:
Բանկի ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում՝ https://conversebank.am/hy/bonds/ հղմամբ, և NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կայքի "Ֆինանսական գործիքներ" բաժնում:

← Վերադառնալ ցուցակին