Ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացող հաճախորդների համար
23.05.2017
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Converse Transfer, Unistream, Anelik, Money Gram, Interexpress, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդների համար:
Արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով: Մինչեւ հուլիսի 31-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով:
Բացի այդ, ակցիայի շրջանակում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron Trasnfer քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի, իսկ Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին է առաջարկվելու մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ:
Ակցիայի ավարտից հետո բանկի միջոցով Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու են երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, iPhone7 եւ դրամական ու իրային շահումներ:
Կայքի հղում՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/05/02/conversetransferpromo/