Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Իմ ֆինանսների ամիսը" Կոնվերս Բանկում

21.04.2017

Ապրիլի 19-ին Կոնվերս Բանկը հյուրընկալել է ՀՀ ԿԲ "Իմ ֆինանսների ամիս" միջոցառման մոտ 50 մասնակիցների՝ հիմնականում երիտասարդների: Ճանաչողական այցի շրջանակում հյուրերը շրջել են Կոնվերս Բանկի Գլխավոր Գրասենյակում, ինչպես նաև հանդիպել Բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման թեմաները ընդգրկուն էին և տարաբնույթ՝ սկսած Կոնվերս Բանկի հիմնադրման պատմությունից մինչև բանկային ծառայություններ և զարգացման քաղաքականություն:

"Կոնվերս Բանկը միշտ էլ կարևորել է երիտասարդության պահանջներին համահունչ ծառայությունների մատուցում, թվային բանկինգի զարգացումը: Այսօր Կոնվերս Բանկը Հայաստանում անվճար ինտերնետ բանկինգ ծառայություն մատուցող միակ բանկն է",- ներկայացնելով Բանկի քաղաքականությունն ու պրոդուկտները, ասաց Կոնվերս Բանկի Ռազմավարության, պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Արթուր Նահապետյանը՝ հավելելով, որ Կոնվերս Բանկը մեր երկրում առաջինն է թողարկել վիրտուալ վճարային քարտ: Հաջողությամբ գործում է Բանկի վճարային պորտալը:

Երիտասարդ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով թիրախային պրոդուկտների վրա՝ Արթուր Նահապետյանը նշեց, որ, միտված լինելով երիտասարդությանը, Կոնվերս Բանկը ուսանողական վարկավորման շրջանակում համագործակցում է ISIC-ի հետ՝ ուսանողներին հնարավորություն տալով աշխարհի տասնյակ երկրներում արտոնյալ պայմաններով օգտվել սպասարկման ոորտի, գրադարանների ծառայություններից, այցելել թանգարաններ, կինոթատրոններ, դիտել թատերական ներկայացումներ և այլն:

Հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև Կոնվերս Բանկի Ուսումնական կենտրոնում ուսումնառության, վերապատրաստման, ինչպես նաև հետագայում Բանկում աշխատանքի ընդունվելու հնարավորության վրա:

Հանդիպման ընթացքում չշրջանցվեց նաև ամառային արձակուրդների, հանգստի կազմակերպման թեման: "Հաճախորդների հանգիստն ավելի հարմարավետ և մատչելի դարձնելու նպատակով Կոնվերս Բանկը համագործակցում է Թբիլիսիում գործող լավագույն հյուրանոցների և սննդի ցանցի հետ՝ Բանկի քարտերով վճարումների դեպքում առաջարկելով մինչև 25 տոկոս զեղչ: Բացի այդ, Կոնվերս Բանկը՝ օվերդրաֆտ/ սահմանաչափ ունեցող հաճախորդներին առաջարկում է նաև գործընկեր տուրիստական գործակալություններում գնել ավիատոմս, ուղեգիր կամ տուրիստական ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, "ConverseQvota" ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել ընտանեկան բյուջեն",-եզրափակեց Արթուր Նահապետյանը:

← Վերադառնալ ցուցակին