Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Էդուարդո Էռնեկյանը կբացի Արգենտինայում առաջին թվային բանկը

24.03.2017

Bloomberg.com

Հեղինակավոր "Բլումբերգ" գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի բիզնես ծրագրերից մեկի մասին: Մասնավորապես,արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է բացել Արգենտինայում առաջին թվային բանկը:

Խումբը համապատասխան լիցենզիա է ստացել նախորդ տարեվերջին և այժմ սպասում է Կենտրոնական բանկի հաստատմանը:

Թվային բանկի նախնական կապիտալը 10 մլն դոլար է կազմելու: Նախատեսվում է, որ առաջիկա մեկ տարում բանկի հաճախորդների թիվը կհասնի 50000-ի, իսկ կապիտալը՝ 100 մլն դոլարի:

"Բլումբերգ"-ի հրապարակած տեղեկատվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ https://www.bloomberg.com/news/articles/2017-03-14/billionaire-eyes-millennials-for-argentina-s-first-digital-bank հղումով:

← Վերադառնալ ցուցակին