Կոնվերս Բանկը բարելավել է իր մասնաճյուղերում պետական գրանցում ստացած կամ հաշվառված իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին որոշ ծառայությունների մատուցման պայմանները
01.03.2017
Կոնվերս Բանկը բարելավել է իր մասնաճյուղերում պետական գրանցում ստացած կամ հաշվառված իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին որոշ ծառայությունների մատուցման պայմանները:
"Կոնվերս Բանկը միշտ էլ կարևորել է հաճախորդներին որակյալ ու համապարփակ ծառայությունների մատուցումը՝ նրանց հետ հարաբերությունները կառուցելով փոխվստահության և փոխշահավետության հիմքի վրա: Որպես գործընկեր Կոնվերս Բանկին ընտրած իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ենք առաջարկում օգտվել ընթացիկ և խնայողական հաշիվների բացման 0 տոկոս սակագնից, ընթացիկ և խնայողական հաշիվների վարման համար կգործի 50 տոկոս զեղչից ", -հայտնեցին Բանկում՝ հավելելով, որ նրանց կտրվի նաև Ինտերնետ բենքինգից անվճար օգտվելու հնարավորություն, իսկ պլաստիկ՝ այդ թվում աշխատավարձային քարտեր կտրամադրվեն արտոնյալ պայմաներով:
Զուգահեռաբար,շահառուներին առանց գրավադրման առևտրային վարկ/վարկային գիծ/օվերդրաֆտ կտրամադրվի ՝ օգտագործված մասի համար սահմանված գործող տոկոսադրույքից 1 (մեկ) տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:
Ակցիան գործում է 1 մարտի - 31 օգտոստոսի ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկում պետական գրանցում ստացած կամ հաշվառված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
Նշենք, որ ներկայում պետական ռեգիստրի գործառույթներ են իրականացնում Կոնվերս Բանկի Կիլիկիա և Նոր Նորք մասնաճյուղեր:
Ակցիայի և Բանկի մասնաճյուղերին փոխանցված Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործառույթների մանրամասները՝ www.conversebank.am կայքում: