Դարձիր Ձմեռ Պապ
29.12.2016
![](https://www.conversebank.am/files/n_pics/1046_s.jpg)
Ուրախություն, անթաքույց հրճվանք… Այսպես դիմավորեցին "Վանաձորի" մանկատան սաները Կոնվերս Բանկի աշխատակիցներին, որոնք "Դարձիր Ձմեռ պապ" ակցիայի շրջանակում մանկատուն էին այցելել՝ երեխաներին հասցնելով Բանկի, աշխատակիցների ու հաճախորդների գնած նվերները:
Տպավորությունն անասելի էր: Երեխաները անհամբերությամբ բացում էին իրենց նվերները և մանկական անմիջականությամբ ասում, թե չէին հավատում, որ Ձմեռ պապ կա, որ իրենց ցանկությունները կկատարվեն:
Սակայն, ամենաուրախը, թերևս, այն 10 երեխաներն էին, ում անվամբ Բանկի "Վանաձոր" մասնաճյուղում հաշվեհամարներ են բացվել և համալրվել Կոնվերս Բանկի կողմից: Վստահ ենք, որ ավանդները աստիճանաբար կհամալրենք նաև մենք՝ Բանկի աշխատակիցներս, և հաճախորդները, որպեսզի մանկատան սաները, դառնալով չափահաս և լքելով մանկատունը, վստահությամբ նայեն դեպի ապագան: