Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը KYC Registry միջազգային համակարգի անդամ

23.08.2016

Կոնվերս Բանկը դարձել է SWIFT-ի կողմից մշակված KYC Registry միջազգային համակարգի անդամ:

Համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել §Know Your Customer¦ («Ճանաչիր Հաճախորդիդ») ընթացակարգի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության անվտանգ փոխանակում թղթակից բանկերի միջև, ինչպես նաև անցկացնել անհրաժեշտ տեղեկատվության գնահատում և մոնիտորինգ:


KYC Registry համակարգն իրենից ներկայացնում է թղթակից բանկերի վերաբերյալ §Know Your Customer¦ ընթացակարգի շրջանակներում պահանջվող ստանդարտացված տվյալների կենտրոնացված բազա, որն ընձեռում է տեղեկատվության պահպանման և օգտագործման հնարավորություն: Բանկերի կողմից տրամադրած տվյալները ստուգվում են SWIFT-ի կողմից, այնուհետև ներմուծվում համակարգ: Տեղեկատվության զետեղումը համակարգ և տրամադրումը գործընկերներին բանկերի համար անվճար է: Ընդ որում, յուրաքանչյուր բանկ ինքնուրույն կարող է վերահսկել սեփական տեղեկատվության հասանելիության աստիճանը:


Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանի խոսքով. §KYC Registry-ին անդամագրվելը բանկին տալիս է մի շարք առավելություններ: Առաջինը՝ ստանդարտացված և որակավորված տեղեկատվության տեղադրումը համակարգ թույլ է տալիս հետագայում խուսափել թղթակցային հարաբերությունների շրջանականերում անհրաժեշտ տեղեկատվության կրկնակի և ռեսուրսատար տրամադրումից: Մյուս կողմից, հնարավոր է դառնում ցանկացած պահին հավաքագրել և թարմացնել ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը թղթակից բանկերի վերաբերյալ: Եվ ամենակարևորը, լինելով KYC Registry համակարգի անդամ, Կոնվերս Բանկն իր ներկա և պոտենցիալ թղթակից բանկերի հետ հարաբերություններում հանդես է գալիս, որպես առավել թափանցիկ, վստահելի և հուսալի գործընկեր¦:


§KYC Registry-ին հնարավորություն է ընձեռում բանկերին ցուցադրել իրենց թափանցիկությունը և համապատասխանությունը §Know Your Customer¦ ընթացակարգի պահանջներին, - ասում է SWIFT-ի KYC Compliance Services ստորաբաժանման ղեկավար Բարտ Կլաեյսը, - Մեր մասնակիցների աճող ցուցակում Կոնվերս Բանկի ընդգրկվելը ցույց է տալիս KYC Registry-ի արժեքը թղթակցային բանկային համայնքում, և մենք շատ ուրախ ենք ողջունել բանկի մասնակցությունը համակարգում¦:


KYC Registry համակարգը մշակվել է աշխարհի առաջատար բանկերի հետ համատեղ՝ թղթակցային հարաբերությունների ոլորտում §Know Your Customer¦ ընթացակարգի պահանջներին համապատասխանություն ապահովելու նպատակով և մշտապես վերահսկվում է SWIFT-ի կողմից՝ նպաստելով տվյալների թափանցելիությանն ու արդիականությանը: Հաշվի առնելով ներկայիս թղթակցային հարաբերությունների գլոբալ աճի տենդենցը և այդ ոլորտում պատշաճ ուսումնասիրության կարևորությունը, 2500-ից ավելի ֆինանսական կազմակերպություն՝ ավելի քան 200 երկրներից, արդեն միացել են KYC Registry համակարգին:

← Վերադառնալ ցուցակին