Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս" վերապատրաստման կենտրոնի առաջին շրջանավարտները ստացան վկայագրեր

18.03.2016

 Մարտի 15-ին Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում "Կոնվերս" վերապատրաստման կենտրոնի առաջին շրջանավարտները՝ հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները, ստացան վկայագրեր: Շրջանավարտներին ողջունեց և վկայագրերը հանձնեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
"Ես շատ եմ կարևորում երիտասարդության դերը Բանկի զարգացման գործընթացում, որը պետք է իրականացվի մեր փորձի և երիտասարդների էնտուզիազմի ներդաշնակ միաձուլման հիման վրա", - զրույցում նշեց Տիգրան Դավթյանը:


 Վերապատրաստման կենտրոնի դասընթացները մեկնարկեցին 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին: Կենտրոնը հնարավորություն ընձեռնեց ԲՈՒՀ-երի նորավարտ և ավարտական կուրսերի ուսանողներին, բանկային ոլորտում աշխատող մասնագետներին ստանալ գործնական հմտություններ և գիտելիքներ:

 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ "Կոնվերս" վերապատրաստման կենտրոնի 18 շրջանավարտներից 13-ը՝ ավարտելով 4 ամիս տևողությամբ դասընթացները, միացան Կոնվերս Բանկի թիմին և զբաղեցրեցին տարբեր պաշտոններ ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Գլխամասային գրասենյակում:
 

← Վերադառնալ ցուցակին