Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրեց իր ծառայությունները

30.10.2014

 Կոնվերս Բանկն Էջմիածնում և Արտաշատում ներկայացրեց իր ծառայությունները՝ <<Իմ ֆինանսների շրջագայություն 2014>> բացօթյա ցուցահանդեսին մասնակցելով: Այսպիսի էքսպոներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզկենտրոններում՝ հանրության ֆինանսական տեղեկացվածությունը եւ գրագիտությունը բարելավելու նպատակով: <<Իմ ֆինանսների միայմսյակ>> ծրագիրը անց է կացվում յուրաքանչյուր տարի, իսկ նախաձեռնությունների մասնակիցներն են ֆինանսական հատվածի կառույցները:

Հոկտեմբերի 22-ին Կոնվերս Բանկն Էջմիածին քաղաքում, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Արտաշատում մասնակցել է հերթական էքսպոյին՝ բոլոր ցանկացողներին ներկայացնելով Բանկի ավանդնենրն ու վարկատեսակները, ինչպես նաև բոլոր այն ծառայությունները, որոնցից հնարավոր է օգտվել Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկն ունի թվով 34 մասնաճյուղ Հայաստանում և Արցախում:
<<Իմ ֆինանսների շրջագայություն 2014>>-ը տեղի է ունենում KfW-ի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի նախաձեռնությամբ:

← Վերադառնալ ցուցակին