Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը ամփոփեց Մեկնիր Վենետիկ ակցիայի արդյունքները

10.07.2014

Հուլիսի 9-ին Դալան արվեստի սրահում Con Alma ջազ բենդի երաժշտության ներքո Կոնվերս Բանկն ամփոփեց այդքան սպասված Վիզա միջազգային վճարային համակարգի հետ համատեղ կազմակերպված "Մեկնիր Վենետիկ" ակցիայի արդյունքները: Հիշեցնենք, որ "Մեկնիր Վենետիկ" ակցիան մեկնարկել է 2013-ի դեկտեմբերի 1-ին: Կես տարվա ընթացքում Կոնվերս Բանկի հաճախորդները՝ կատարելով անկանխիկ գործարքներ բանկի պլաստիկ քարտերով, կուտակում էին հատուկ միավորներ: Միավորները գոյանում էին ինչպես գործարքների ծավալի, այնպես էլ քանակի հինման վրա: Միավորների քանակով առաջին տեղը զբաղեցրած հաճախորդը Կոնվերս Բանկից ստացավ գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար զբոսաշրջության բոլոր ժամանակների ամենացանկալի վայրերից մեկը՝ Վենետիկ:

"Մեզ համար մշտապես կարևոր է եղել ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց "Մեկնիր Վենետիկ" ակցիան: Մեր բանկը որակյալ բանկային ծառայություններ տրամադրելու հետ մեկտեղ հաճախորդներին մշտապես մատուցում է նաև հաճելի անակնկալներ", - երեկոյի բոլոր հյուրերին և ակցիայի հաղթողներին ողջունեց Կոնվերս Բանկի Ռազմավարական զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր հաճախորդներին՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար:

Ակցիայի հաղթող ճանաչվեց Կարինե Կարապետյանը, ով ստացավ գլխավոր մրցանակը՝ զբոսաշրջություն Վենետիկ: Կոնվերս Բանկի ևս երկու հաճախորդներ ստացան սմարթ TV՝ նոր սերնդի հեռուստացուցյներ, ութ հաճախորդներ՝ Apple iPad mini պլանշետներ, իսկ Բանկի 5 հաճախորդներ ստացան խրախուսական մրցանակ՝ ակտիվ մասնակցության համար:

← Վերադառնալ ցուցակին