Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի նորագույն հավելվածի շնորհիվ քարտերի առցանց պատվերների թիվը եռապատկվել է

20.09.2013

Կոնվերս Բանկը Ֆեյսբուքում իր էջում ստեղծել է "Order Your Card" հավելվածը, որը հնարավորություն է տալիս առցանց պատվիրել Visa, MasterCard, ArCa, Maestro բանկային քարտերը:

Այսուհետ յուրաքանչյուր ցանկացող հաշված րոպեների ընթացքում կարող է ձեռք բերել Կոնվերս Բանկի քարտերը՝ խնայելով իր ժամանակը:

Հանրահայտ The Financial Brand կայքը, որը լուսաբանում է առևտրային բանկերի և վարկային միությունների մարքեթինգային ռազմավարությունները, բրենդավորումը, ինչպես նաև նորարարությունները, օրերս անդրադարձել է Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում ստեղծված այս "Order Your Card" հավելվածին:

"Արեգնազ Հակոբյանը՝ էլեկրոնային մարքեթինգի ավագ մասնագետը, ստեղծել է կրեդիտ քարտերի պատվիրման դիմումի էլեկտրոնային ձև՝ իրենց բանկի ֆեյսբուքյան էջում, ինչի շնորհիվ եռապատկվել է քարտերի առցանց պատվերների թիվը",- ասվում է The Financial Brand-ի ֆեյսբուքյան էջում

Կոնվերս Բանկը շուկայում միակն է, որ առաջարկում է նման մատչելի ու հարմար հնարավորություն, որի շնորհիվ յուրաքանչյուր ցանկացող ընդամենը մեկ-երկու րոպեում, առանց ավելորդ ջանքերի կարող է ձեռք բերել Կոնվերս Բանկի քարտեր՝ խնայելով իր թանկարժեք ժամանակը: Կոնվերս Բանկի նորարարության մասին The Financial Brand ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումը կարդացեք այստեղ՝ https://www.facebook.com/photo.php?fbid=711737855509431&set=a.410557698960783.117820.225891530760735&type=1&theater

← Վերադառնալ ցուցակին