Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

«Եթե բոլորը» ֆիլմի տեսասկավառակի շնորհանդես՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

14.09.2013

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի և Նատալյա Բելյաուսկենեի "Եթե բոլորը" ֆիլմի տեսասկավառակների թողարկման շնորհանդեսը:
Միջոցառումը սկսվեց դեպի Եռաբլուր երթով, որի մասնակիցները պանթեոնում կազմակերպել էին կեչու ծառատունկ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին: Հիշեցնենք, որ ֆիլմում երկու ազգերի բարեկամության խորհրդանիշ էր հանդիսանում կեչին:
Երթին հետևեց շնորհանդեսի հանդիսավոր մասն ու ֆիլմի ցուցադրությունը:
Շնորհանդեսը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի 20-ամյա հոբելյանին նվիրված "Մշակութային երկխոսությունների" շրջանակներում:
Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ ֆիլմը, լինելով պատերազմի մասին, արթնացնում է միայն բարության ու մարդասիրության զգացողություններ: "Ուրախ եմ, որ Կոնվերս Բանկն իր համեստ մասնակցությամբ հնարավորություն ստացավ նպաստելու այս ֆիլմի միջոցով արտահայտված մարդասիրական գաղափարների տարածմանը", - ասաց պարոն Դավթյանը:

← Վերադառնալ ցուցակին