Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աջակցույունը երկրորդ Էքստրեմալ սպորտային մարզաձևերի մրցույթ փառատոնին

23.08.2012

Կոնվերս Բանկի աջակցությամբ "Ադրենալին" էքստրեմալ մարզաձևերի ֆեդերացիայի ներկայացուցիչները կմասնակցեն օգոստոսի 24-26-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետության Բաթումի քաղաքում կայանալիք Երկրորդ Էքստրեմալ սպորտային մարզաձևերի մրցույթ փառատոնին: Մրցույթ փառատոնին մասնակցելու են շուրջ 450 մոտոցիկլավարներ` աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ամենագնացներ` Ռուսաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից: Հայաստանը կներկայացնեն "4x4 off-road" ակումբի ներկայացուցիչները:

"Ադրենալին" էքստրեմալ մարզաձևերի ֆեդերացիան Կոնվերս Բանկի աջակցությամբ բոլորովին վերջերս հաջողությամբ մասնակցեց Պյատիգորսկ քաղաքում կայացած Էքստրեմալ մարզաձևերի փառատոնին:

Նման միջոցառումներին հովանավորելով` Կոնվերս Բանկը նպատակ ունի աջակցել հայ մարզիկների պատրաստվածության բարձրացմանը`նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցելու միջազգային մրցաշարերի և պատրաստված ու հավասարապես պայքարելու արժանի մրցակիցների հետ:

← Վերադառնալ ցուցակին