Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի ''Էջմիածին'' մասնաճյուղը գործում է նոր հասցեով

31.07.2012

Կոնվերս Բանկի Վաղարշապատ քաղաքի “Էջմիածին” մասնաճյուղը նախկին Մաշտոցի 10 հասցեի փոխարեն կգործի նոր` Մաշտոցի 69/90 հասցեով: Նախկին 80 քմ տարածքի փոխարեն այժմ Կոնվերս Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվելու ընդարձակ ` 4 անգամ ավելի մեծ տարածքում, որն այժմ ավելի ժամանակակից և հարմարավետ է: Անհատական բանկային ծառայությունները նույնպես կմատուցվեն ավելի հարմարավետ պայմաններում:
Գործող մասնաճյուղը հանդես է գալիս բանկային ճկուն առաջարկներով. բիզնես վարկեր, գյուղատնտեսական վարկեր, հիպոթեքային, մեքենայի, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական և այլ անհատական վարկեր, ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր… Նոր հասցեում մասնաճյուղը կշարունակի մատուցել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկելով տեղական շոււկայում առավել մրցունակ և գրավիչ ֆինանսական ծառայություններ:

← Վերադառնալ ցուցակին