Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

՛՛Մանկական երկխոսություն՛՛ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով

04.06.2012

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով Կոնվերս Բանկն իր բոլոր ՛՛Մանուկ՛՛ ավանդ ներդրած հաճախորդների համար պատրաստել էր անակնկալ՝ Հովհաննես Թումանյանի ՛՛Անբան Հուռին՛՛ ներկայացումը՝ Համազգային թատրոնում: Այս միջոցառումը շարունակությունն էր երկխոսությունների այն հարթակի, որը բանկն իրականացնում է իր հաճախորդների հետ:

Կարևորելով հայկական մշակույթի պահպանումն ու պրոպագանդումը երիտասարդ սերունդների շրջանակներում՝ Կոնվերս Բանկը հատկապես կարևորում է մանուկների համար դաստիարակչական և հանրամատչելի միջոցառումների կազմակերպումը:

Հիշեցնենք, որ երեխաների համար Կոնվերս Բանկն առաջարկում է ՛՛Մանուկ՛՛ ավանդը, որը հնարավորություն է տալիս ծնողներին այսօր ներդնելու գումարներ իրենց երեխաների հետագա նպատակների ու երազանքների իրագործման համար: Սա մի ավանդ է, որը տալիս է ոչ միայն տոկոսագումարների, այլև բոնուսի ստացման հնարավորություն՝ ներդրած ավանդի ժամկետի յուրաքանչյուր տարվա համար:

← Վերադառնալ ցուցակին