Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր հնարավորություններ Կոնվերս Բանկի պրեմիում քարտապանների համար

07.05.2012

Ս.թ. մայիսի 1-ից Կոնվերս Բանկը հատուկ առաջարկով է հանդես գալիս իր այն քարտապանների համար, որոնք հանդիսանում են Կոնվերս Բանկի պրեմիում քարտերի սեփականատերեր: Խոսքը վերաբերում է VISA Gold և Mastercard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներին:

Միայն նշված քարտատեսակների սեփականատերերին Կոնվերս բանկը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործելու ՛՛Արմենիա՛՛ միջազգային օդանավակայանների բիզնես սրահ և օգտվելու առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից՝

  • - Հարմարավետ սպասասրահ՝ անվճար ինտերնետի հնարավորությամբ
  • - Սառը խորտիկներ և սենդվիչներ
  • - Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ
  • - Թերթեր և ամսագրեր
  • - Հանգստի սենյակ և հարմարավետ լոգասենյակներ

Իր հաճախորդների համար ծառայությունների այս ողջ փաթեթի ամբողջական արժեքը կվճարի Կոնվերս Բանկը: Քարտատիրոջ մուտքի վավերացման համար նրա քարտից պարզապես կգանձվի սիմվոլիկ 100 ՀՀ դրամ՝ վավերացման վճար:

Նշենք, որ և ՛՛Արմենիա՛՛ միջազգային օդանավակայանները և Կոնվերս Բանկը հանդիսանում են ՛՛Էռնեկյան խմբի անդամ՛՛, որի բաժնետերն է ճանաչված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

← Վերադառնալ ցուցակին