Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"ՇԱՆՍ" ավանդային ակցիայի երրորդ խաղարկությունը կայացավ մշակութային միջավայրում

07.05.2012

Ս.թ. մայիսի 5-ին Կոնվերս Բանկը կազմակերպել էր "Շանս" ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը, որի արդյունքում 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը շահեցին 6 ավանդատուներ՝ մեկը 750000 ՀՀ դրամ, մյուս հինգը՝ 50000-ական դրամ հարաբերակցությամբ:

Այս անգամ դուրս գալով Բանկի շրջանակներից՝ խաղարկությունն անցկացվեց Երևանի Համազգային թատրոնում, որտեղ լարված խաղարկային "ազարտը" թուլացելու նպատակով մթնոլորտը ջերմացրեցին թատրոնի դերասանները՝ իրենց համերգային համարներով և բեմականացմամբ, իսկ կազմակերպված վիկտորինայի հարցերին ճիշտ պատասխաններ տված հաճախորդները անակնկալներ ստացան Կոնվերս Բանկի կողմից:

Հիշեցնենք, որ "Շանս"-ը մի ավանդատեսակ է, որը հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված միջոցների դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ անգամ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ:

← Վերադառնալ ցուցակին