Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աջակցությամբ “Եթե բոլորը…” ֆիլմը ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղում

03.05.2012


"Կոնվերս բանկի" հովանավորությամբ և ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 26-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացավ ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված "Եթե բոլորը..." ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանի տեղեկացմամբ՝ այն "Թիմ" փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրությունն է, որը ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն է, Ֆիլմում հանդես են գալիս Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լեւոնյանը, Կարեն Ջանգիրովը եւ այլ դերասաններ:

Ֆիլմը Երեւանից և Ստեփանակերտից բացի ցուցադրվել է նաև Փարիզում, իսկ շուտով նախատեսվում է մասնակցություն նաև Մոսկվայում կայանալիք 34-րդ միջազգային կինոփառատոնին:

← Վերադառնալ ցուցակին