Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը իբրև Ձմեռ պապ հյուրընկալվեց "Մարի Իզմիրլյան" մանկատանը

29.12.2011

Մանկական հագուստ, մանկական ամսագրեր, գրենական պիտույքներ ու քաղցրավենիք. սա "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կազմակերպած "ՙԴարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիայի ոչ լրիվ ցանկն է, որ դեկտեմբերի 29-ին բանկի հաճախորդներն ու աշխատակիցները` Ձմեռ պապիկի հետ հանձնեցին "Մարի Իզմիրլյան" մանկատան սաներին: Թվարկված նվերներից բացի բանկում բացված հաշվեհամարի և հանգանակության արկղում կուտակված գումարի միջոցով, որն ի դեպ բանկն իր խոստման համաձայն կրկնապատկեց, մանկատան համար ձեռք բերվեց կենցաղային տեխնիկա:

Երեխաներին իսկական ամանորի տոն պարգևեցին "Համազգային" թատրոնի արտիստները, որոնց հատուկ այս մանկատան համար Կոնվերս բանկը Ամանորի ներկայացում-հանդես էր պատվիրել:

Մոտ 20 օր տևած Կոնվերս բանկի "Դարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիան բացառիկ ակտիվություն էր առաջացրել բանկի հաճախորդների և աշխատակցիների շրջանում:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ պապ՚" բարեգործական ակցիայով, որի շրջանակներում "Մարի Իզմիրլյան" մանկատանը մատուցում է ամանորի հաճելի անակնկալներ: Նվիրատվությունների համար, բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` Գլխամաս, "Կենտրոնական", "Սայաթ-Նովա", Արարատյան", "Մոսկովյան" տեղադրված են հանգանակության արկղեր, գործում էր հատուկ հաշվեհամար:

← Վերադառնալ ցուցակին