Կոնվերս Բանկն ավարտեց միջնաժամկետ պարտատոմսերի մարումը
25.12.2011
Այս տարվա դեկտեմբերի 16-ի դրությամբ բանկի կողմից թողարկված պարտատոմսերի դիմաց վճարված արժեկտրոնների չափը ընդհանուր առմամբ կազմել է 95,763,000 (իննսունհինգ միլիոն յոթ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ :
Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում էր 300,000,000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մեկ պարտատոմսի արժեքը՝ 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամ էր, մարման ժամկետը` երեք տարի, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում էին եռամսյա¬կային պարբերականությամբ: