Կյանքից հեռացել է Կոնվերս բանկի խորհրդի անդամ Ջ. Ռ. Չիկը
20.05.2011
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է "Կոնվերս բանկ" ՓԲԸ խորհրդի անդամ Ջեյմս Ռիչարդ Չիկը:
Ջեյմս Ռիչարդ Չիկը եղել է Կոնվերս բանկի խորհրդի անդամ սկսած 2007թ.-ից և իր պաշտոնավարման տարիներին անմնացորդ նվիրվել մեր բանկի բարգավաճմանը, ինչի համար մենք մշտապես երախտապարտ կլինենք, և նրա պայծառ հիշատակը վառ կպահենք մեր սրտերում:
Խորը վշտով ցավակցում ենք Ջեյմս Չիկի ընտանիքին անդառնալի ու ծանր կորստի համար, և մեր զորակցությունն ենք հայտնում նրա բոլոր հարազատներին ու մերձավորներին: