"Կոնվերս բանկը" հայտարարում է "ՇԱՆՍ" ակցիայի անցկացման մասին
17.05.2011
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մեկնարկել է "Շանս" ժամկետային ավանդ-ակցիան:
"Շանս" ժամկետային ավանդն էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի ներդրման ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջև անցկացվելու է խաղարկություն, որը իրականացվելու է վիճակահանության միջոցով: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կշահեն 6 ավանդատու, իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն ՀՀ դրամից ավելի գումար:
Ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` ընդամենը 50 հազար ՀՀ դրամ: Ավանդի յուրաքանչյուր 50 հազար ՀՀ դրամը տալիս է շահելու ևս մեկ հնարավորություն:
Կոնվերս բանկում ներկայումս գործում են "Զատիկ", "Պրոգրես", "Օրական", "Թոշակ" և "Բարեկեցիկ ապագա", ավելացման իրավունքով` "Կարաս", երեխաների անունով` կուտակային "Մանուկ" ավանդատեսակները: