Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկի" "Նոր Նորք" մասնաճյուղն աշխատում է բնականոն ռիթմով

31.03.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ի առավոտից վերականգնվել է բանկի "Նոր Նորք" մասնաճյուղի աշխատանքը. այն իրականացվում է բնականոն ռիթմով: Աշխատանքային ռեժիմով սահմանված կարգով, առավոտյան 9.30-ից մինչև հետկեսօրի 17.00-ն, մասնաճյուղը սովորական ռիթմով իրականացնում է հաճախորդների սպասարկում:

"Կոնվերս բանկը" տեղեկացնում է նաև, որ բանկի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել է վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը՝ չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը:

← Վերադառնալ ցուցակին