Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Սիրած էակի պատկերով քարտեր Սուրբ Սարգիս տոնի առթիվ

11.02.2011

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ` ի շահ իր քարտապանների, առաջարկելով Սուրբ Սարգիս տոնի առթիվ սիրելիներին նվիրել վճարային քարտ` իրենց իսկ նախընտրելի պատկերով:

Բանկը հնարավորություն է ընձեռում իր քարտապաններին սեփական հայեցողությամբ և նախասիրությամբ ձևավորել իրենց առօրյայի մաս կազմող վճարային քարտերը: Այս եղանակով յուրաքանչյուր քարտապան կարող է նույնիսկ բանկի ինտերնետային կայքի միջոցով, սեփական հայեցողությամբ ձևավորել վճարային քարտը /քարտի վրա կարող է պատկերվել, օրինակ, քարտապանի սիրած էակի լուսանկարը/ և որպես հաճելի ու օգտակար նվեր մատուցել սիրելիին:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" միակն է Հայաստանի Հանրապետության և ամբողջ Անդրկովկասի տարածքում, որ թողարկում է քարտապանների անհատական ձևավորման հնարավորությամբ քարտեր:

← Վերադառնալ ցուցակին