Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

''Կոնվերս բանկը" իբրև ՁՄԵՌ ՊԱՊ հյուընկալվեց "Մարի Իզմիրլյան" մանկատանը:

24.12.2010

Բջջային հեռախոս, հեծանիվ, DVD, համակարգչային խաղեր, բազմաթիվ տիկնիկներ, խաղալիք ավտոմեքենաներ, տարբեր սեզոնների հագուստեղեն, տակդիրներ, ներքնաշորեր, ամենաբազմազան խաղալիքներ ու քաղցրավենիք. սա "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կազմակերպած "Դարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիայի ոչ լրիվ ցանկն է, որ դեկտեմբերի 24-ին բանկի հաճախորդներն ու աշխատակիցները` Ձմեռ պապիկի հետ հանձնեցին "Մարի Իզմիրլյան" մանկատան սաներին: Թվարկված նվերներից բացի բանկում բացված հաշվեհամարի և հանգանակության արկղում կուտակված գումարի միջոցով մանկատան համար ձեռք բերվեցին անհրաժեշտ պարագաներ:

Մոտ 20 օր տևած "Կոնվերս բանկի" "Դարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիան բացառիկ ակտիվություն էր առաջացրել բանկի հաճախորդների և աշխատակցիների շրջանում:

Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակներում, բանկի աշխատակիցները "Մարի Իզմիրլյան" մանկատան երեխաներից նախօրոք պարզել էին մանկատան սաների Ամանորի ցանկությունները` կապված Ձմեռ պապի նվերի հետ: Այնուհետև, սաների ցանկություններն ու նրանց լուսանկարները փակցվել էին բանկում տեղադրված տոնածառի ճյուղերին: Տոնածառի խորհրդանշական խաղալիքների միջոցով էլ բանկի հաճախորդներն ու աշխատակիցները տեղեկանում և իրականացնում էին սաների ցանկությունները:

Բարեգործական ակցիային բազմաթիվ անհատ քաղաքացիների կողքին իրենց ներդրումն ունեցան նաև բանկի կորպորատիվ հաճախորդներ ու տարբեր կազմակերպություններ: Բանկը ակտիվ մասնակցության համար երախտագիտություն է հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում` BASIC HOUSE-ին, CROCS-ին, "Արաբկիր" բժշկական կենտրոնին, International Bildungsterein fur Klassischer Music գերմանական ընկերությանը, "Արմենիա" միջազգային օդանավակայաններին, ռադիո "Վան"-ին, "Երկիր մեդիա", Հ1, "Արմենիա" հեռուստաընկերություններին:

← Վերադառնալ ցուցակին