Զեղչային համակարգը համալրվեց առևտրի և սպասարկման նոր կետերով:
03.12.2010
2-30% զեղչ ARCA,VISA, MASTERCARD քարտապանների համար:
LATELIER, GAFRI, ռեստորանները, Mapstom, Mixx, ատամնաբուժարանները, Storm, Palmetta, CHARLES & KEITH խանութ-սրահները, SONA, PERSONA գեղեցկության սրահները ևս միացան "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի զեղչային համակարին: Այսպիսով, բանկի ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար գործող զեղչային համակարգի ընդհանուր թիվը հասավ 280-ի:
Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր քարտապանների համար մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:
Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև "Կոնվերս բանկի" VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով: