Կոնվերս բանկն անվճար տրամադրում է VISA ELECTRON և VISA CLASSIC քարտեր բոլոր դրամական փոխանցում կատարողներին:
22.09.2010
Ի նպաստ իր հաճախորդների, "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ` սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում կատարող հաճախորդներին առաջարկում է անվճար VISA ELECTRON և VISA CLASSIC վճարային դեբետային քարտեր:
Տեղեկացնենք, որ բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով 100-ից մինչև 500 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ կամ դրանց համարժեք փոխանցում ստացող և ուղարկող հաճախորդներին բանկն անվճար կտրամադրի VISA ELECTRON քարտ, իսկ 500 և ավելի ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ կամ դրանց համարժեք արտարժույթի դեպքում կտրամադրվի VISA CLASSIC քարտ:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ներկայումս անդամակցում է MIGOM, MONEYGRAM, CONTACT, BLIZKO, LEADER, INTEREXPRESS, БЫСТРАЯ ПОЧТА, ЗОЛОТАЯ КОРОНА փոխանցման համակարգերին: Բանկը հանդիսանում է ARCA, VISA վճարային համակարգերի լիիրավ անդամ, իսկ MASTERCARD վճարային համակարգի աֆիլիատ անդամ:
Հիշեցնենք նաև, որ բանկն ավանդատու-հաճախորդների համար դեռևս մարտ ամսից սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ, համաձայն որի` ՀՀ դրամով 6 ամիս և ավելի ժամկետով ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին ևս բանկը քարտի տրամադրումը և սպասարկումը իրականացնում է անվճար: