Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերսը կանցկացնի խաղարկություն MONEYGRAM-ի հետ

25.08.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն, MONEY GRAM միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմակերպում է ակցիա:

Ակցիային կարող են մասնակցել MONEY GRAM դրամական փոխանցումների համակարգով գումար փոխանցող և ստացող հաճախորդները: Ակցիան իրականացվելու է երկու մասով. առաջին` ակնթարթային շահում (քարտի պաշտպանիչ շերտի տեղում ջնջում), երկրորդ` քարտերի ամսական խաղարկություն (գլխավոր մրցանակ):

Ակնթարթային շահումին կարող է մասնակցել

  • այն անձը, ով կիրականացնի 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլարից կամ 200 (երկու հարյուր) եվրոյից մինչև 999 (ինը հարյուր իննսունինը) դոլարի կամ 999 (ինը հարյուր իննսունինը) եվրոյի գործարք , կստանա պաշտպանիչ շերտով մեկ քարտ
  • այն անձը, ով կիրականացնի 1000 (հազար) ԱՄՆ դոլարի կամ 1000 (հազար) եվրոյի գործարք, կստանա պաշտպանիչ շերտով երկու քարտ
  • 1000 (հազար) ԱՄՆ դոլարից կամ 1000 (հազար) եվրոյից ավել յուրաքանչյուր 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարի կամ 500 (հինգ հարյուր) եվրոյի գործարք կատարելու դեպքում կտրվի լրացուցիչ քարտ:


  • Պաշտպանիչ շերտով քարտը կարող է պարունակել մրցանակ` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ (ակնթարթային մրցանակ):

    Քարտերի ամսեկան խաղարկությանը կարող են մասնակցել

  • շահած և չշահած պաշտպանիչ շերտով քարտերը
  • յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ամսական խաղարկությանն այնքան անգամ, որքան որ ունի պաշտպանիչ շերտով քարտ
  • յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կընտրվի միայն մեկ հաղթող:


  • Յուրաքանչյուր հաղթողի ամսական խաղարկության մրցանակը կազմում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

    ← Վերադառնալ ցուցակին