Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

75% ԶԵՂՉ "ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ" VISA ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

28.07.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի VISA Classic, Gold և Platinum քարտապաններն այսուհետ կարող են աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով` իրենց հյուրանոցի պատվերները կատարելով ինտերնետ միջավայրում:

Այն հնարավոր է դարձել շնորհիվ HotelClub.com միջազգային զեղչային համակարգի անդամակցության վերաբերյալ
"Կոնվերս բանկի" և VISA միջազգային վճարահաշվարկային hամակարգի միջև ձեռք բերված պայմանավորվածության, որը կգործի միչև 2011 թ. մարտի 8-ը:

HotelClub.com-ը օնլայն ամրագրման միջազգային ծառայություն է` առաջատար օնլայն Orbitz Worldwide տուրիստական ընկերության բաժանմունք: HotelClub.com կայքը հասանելի է 15 լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն (www.hotelclub.com/visa/ru), անգլերեն (www.hotelclub.com/visa/en), իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն:

Կայքի միջոցով ամրագրման գործընթացը շատ դյուրին է. "Կոնվերս բանկի" VISA քարտապանները պետք է ընտրեն իրենց նախընտրած տուրիստական ուղղությունը, ժամանակաշրջանը, հյուրանոցի կարգը, որից հետո նրանց հասանելի կդառնա հյուրանոցների ցանկը, որ առաջարկում է HotelClub-ը:

Հիշեցնենք, որ մինչ օրս "Կոնվերս բանկի" VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար գործում է հատուկ զեղչային համակարգ հանրապետության մի շարք առևտրային և սպասարկման կետերում, զեղչային հատուկ համակարգ է գործում նաև բանկի ավանդատու հաճախորդների համար:

← Վերադառնալ ցուցակին