Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի քարտապանները քարտի մնացորդի մասին կարող են տեղեկանալ նաև SMS-ներից

25.06.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի քարտապաններն այսուհետ քարտի մնացորդի մասին կարող են տեղեկանալ նաև SMS հաղորդագրությունների միջոցով: Ի շահ իր հաճախորդների` բանկը բարելավել է քարտով կատարվող գործարքից անմիջապես հետո ստացվող SMS հաղորդագրության ձևաչափը և բովանդակությունը` ավելացնելով նաև քարտի մնացորդի մասին տեղեկատվությունը:

Նշենք, որ քարտով կատարվող գործարքից հետո SMS հաղորդագրությունների ստացումը մեծապես օգնում է քարտապաններին խուսափելու կամ գոնե ժամանակին կանխելու քարտերով կատարվող զեղծարարությունները: Այսպես, միայն 2010թ. առաջին 5 ամիսների ընթացքում նշված ծառայության շնորհիվ կանխվել են ավելի քան 20 զեղծարարության դեպք:

Մինչ այժմ քարտի մնացորդի մասին տեղեկատվություն քարտապանը կարող էր ստանալ միայն բանկ և "Արմենիան Քարդ" պրոցեսինգային կենտրոն հեռախոսազանգի կամ բանկոմատի միջոցով:

Հիշեցնենք, որ վերջերս բանկը գործարկեց ARCA DIRECT աննախադեպ ծառայությունը, որը ևս հնարավորություն ընձեռեց բանկի քարտապաններին իրենց քարտի մնացորդները ճշտել անմիջապես մասնաճյուղի սպասարկողներից:

← Վերադառնալ ցուցակին