ArCaDirect` նորագույն համակարգ "Կոնվերս բանկի" և ԱրՔա-ի միջև
08.06.2010
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է արդիականացնել և նորագույն տեխնոլոգիաներով վերազինել իր գործառնությունների համակարգը` այս անգամ ներդնելով հանրապետությունում նախադեպը չունեցող համակարգ:
"Կոնվերս բանկը" հանրապետությում գործող բանկերից միակն է, որ ԱրՔա միասնական վճարային համակարգի հետ համատեղ ներդրել է ArCaDirect անվանումը կրող համակարգը: Այն հնարավորություն է ընձեռում օնլայն ռեժիմում կատարել ստորև քարտային գործառնությունները.
-
պլաստիկ քարտերի հաշիվների առցանց դեբետագրում (վճարման հանձնարարականների ուղարկում, կանխիկ ելք)
-
արտարժույթի փոխանակում, վարկի մարում, կոմունալ վճարումներ
-
փոխանցումներ քարտից քարտ
-
պլաստիկ քարտերի հաշիվների մնացորդների տրամադրում:
Արդեն, ArCaDirect համակարգի ներդրման շնորհիվ` "Կոնվերս բանկի" ArCa, Visa/MasterCard վճարահաշվարկային պլաստիկ քարտերի քարտապանները, բանկում անմիջապես ներկայացնելով քարտային հաշվեհամարը, օպերատիվ կերպով կարող են քարտային հաշվից գումար ելքագրել կամ վճարման հանձնարարականներ ուղարկել, որը ակնթարթների ընթացքում կարտացոլվի քարտային հաշվում: Ցանկացած վայրից և ժամին դիտելով քարտային հաշվի մնացորդը քաղաքացին առանց որևէ խնդրի, անմիջապես կարող է տեսնել քարտային փաստացի մնացորդը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մոտ օրերս, ArCaDirect համակարգի շնորհիվ` առանց քարտի փաստացի ներկայացման, քաղաքացիները կարող են իրենց քարտային հաշիվներով գործարքներ իրականացնել: