"Կոնվերս բանկը" "Բաց երաժշտություն փառատոնի" պաշտոնական հովանավոր
04.08.2009
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդիսանում է "Բաց երաժշտություն փառատոնի" պաշտոնական հովանավոր: Փառատոնի մեկնարկը տրվեց հուլիսի 30-ին "Մոսկվա" կինոթատրոնի բացօթյա դահլիճում: Մինչև սեպտեմբերի 21-ն այստեղ նախատեսված են 23 բազմաժանր համերգներ և իբրև գլխավոր նախաձեռնող` Հայաստանի պետական կամերային նվագախումբն իր մասնակցությունը կունենա գրեթե բոլոր երաժշտական ծրագրերում:
Ինչպես փառատոնի բացման ժամանակ նշեց, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դերիժոր Արամ Ղարաբեկյանը` ընդամենը 5 րոպե է պահանջվել, որպեսզի "Կոնվերս բանկի" ղեկավարությունն իր համաձայնությունը տար նման լայնամասշտաբ նախագծի հովանավորչությանը:
Շուրջ 150 երաժիշտներ և մասնագետներ են ներգրավված երաժշտական փառատոնի ծրագրերում, իսկ կինոթատրոնի ամառային դահլիճը տեխնիկապես զինվել է գերմանաբնակ հնչյունային ինժեներ Գիդո Քաչերի շնորհիվ:
Երկու ամիս շարունակ ընթացող երաժշտական փառատոնին կմասնակցեն տեղի և արտերկրի ճանաչված երաժիշտներ. Կոնստանտին Օրբելյանը, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, Աննա Մայիլյանը, Արաքս Դավթյանը, Տիգրան Համասյանը, Կարեն Շահգալդյանը, սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, կլարնետահար Միշել Լեթիեքը, մեցցո-տոպրանո Աննա Մարիա Քյուրին, այլք:
Համերգներն ունեն խորագրեր, որոնք և նախանշում են ժանրը` "Ֆոլկ-ջազ էքսպրոմտ", "Գրեթե Բախ", "Առավելապես ռոմանտիկ", "Ավանգարդ ֆոլկ", "Տարվա եղանակներ" և այլն: