Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" հովանավորում է "Սպարտակ" բալետը

06.05.2009

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդիսանում է մայիսի 5-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած "Սպարտակ" բալետի բեմադրության հովանավոր: Աշխարահռչակ Արամ Խաչատրյանի բալետի բեմադրության հեղինակն է հռչակավոր բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը:

Տեղեկացնենք, որ աննախադեպ մշակութային այս ձեռնարկն իրականացվել է Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Ռուսաստանի Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևայի հովանու ներքո: Սա, թերևս բացառիկ դեպք է, երբ մշակութային մեծամասշտաբ ձեռնարկի շուրջ համախմբվել են պետությունն ու մասնավորը: "Սպարտակի" բեմադրությունը իրականություն դարձնելու համար "Կոնվերս բանկի" հովանավորությունից բացի` ֆինանսական միջոցներ են հատկացրել պետական պետբյուջեից և 5 այլ կորպորոցիաններ:

Բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը կարևորեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը` շեշտելով, բանկի պատրաստակամությունն անմահ Արամ Խաչատրյանի մեծակտավ այս ստեղծագործության բեմականացման հովանավորության գործում:

← Վերադառնալ ցուցակին