Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Մանուկ պլյուս" ակցիա` 5 տոկոս բոնուսով ու բազմազան անակնկալներով

19.02.2009

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը անցկացնում է "Մանուկ պլյուս" ավանդի ներգրավման ակցիան:

Ներդնելով գումարներ "Մանուկ պլյուս" ավանդում քաղաքացիները հնարավորություն են ստանում ի հավելումն հաշվեգրված տոկոսների` ավանդի ժամկետի վերջում պայմանագրի ժամկետի յուրաքանչյուր տարվա համար ստանալ 5 տոկոս բոնուս - նվեր: Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր ավանդատուի "Կոնվերս բանկը" պատրաստել է նաև բազմազան անակնկալներ:

Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, նվազագույն ժամկետը 5 տարի է, առավելագույնը` 16 տարի, տոկոսադրույքը` "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք: Տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակը մեկ անգամ, հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա:

← Վերադառնալ ցուցակին