Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" ներդնում է նոր ավանդատեսակ

18.02.2009

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ներդնում է նոր` "Կենսաթոշակային" ավանդ, որն իր տեսակով բացառիկ է Հայաստանի բանկային համակարգում: Այն հնարավորություն է ընձեռում կենսաթոշակային տարիքի բարեկեցության մասին հոգ տանել դեռևս աշխատունակ և երիտասարդ տարիքում:

Նվազագույնը 50.000 ՀՀ դրամ ներդնելով և ամսական պարբերականությամբ գումար ավելացնելով` ավանդատուները ժամկետի վերջում կենսաթոշակի տեսքով, ամսական հավասարաչափ վճարումներով հետ կստանան տարիների կուտակումները, ընդ որում` հաշվի մնացորդի վրա կշարունակվի գումարվել ավանդի տոկոսները:

"Կենսաթոշակային" ավանդը տրվում է տարեկան "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք (ներկայումս 9.75) գումարած 5 տոկոս տոկոսադրույքով: Ավանդի ժամկետը 10 տարի է, որից հետո ավանդատուի ընտրությամբ 5 կամ 10 տարիների ընթացքում վերադարձվում է գումարը:

← Վերադառնալ ցուցակին