Կայացավ մամլո ասուլիս` նվիրված բանկի 2008թ. տարեկան գործունեությանը և պարտատոմսերի տեղաբաշխման առաջին տրանշի ամփոփմանը
26.12.2008
Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի, գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Դավթյանի, գլխավոր հաշվապահ Արշակ Կարախանյանի մամլո ասուլիսը: Ամփոփելով 2008 թվականի տարեկան գործունեությունը` Արարատ Ղուկասյանը նշեց, որ "Կոնվերս բանկն" արձանագրել է հետևյալ արդյունքները:
Որդեգրելով հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի և ժամանակակից ծառայությունների մատուցման քաղաքականությունը` "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն 2008թ. ընդլայնել է մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը` այն հասցնելով համապատասխանաբար 25-ի և 41-ի: Հիմնովին վերանորոգվել և արդիականացվել է 4 մասնաճյուղ:
Վարկային ներդրումների ծավալը տարվա ընթացքում աճել է 36%-ով, որից`
-
փոքր և միջին ձեռնարկությունների մասով` 17%
-
սպառողական վարկերի մասով` 22%
-
հիփոթեքային վարկերի մասով` 80%
Գյուղատնտեսական վարկերի ծավալն անցել է մեկ միլիարդ ՀՀ դրամի սահմանը` աճելով շուրջ 130%-ով:
Տարվա կտրվածքով կատարվել է 506 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ:
Բանկին հաջողվեց ավարտել բանակցությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ և նոյեմբերին ստորագրել պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագրի մասին: Վարկային գումարներն ամբողջությամբ ուղղվելու են փոքր և միջին գործարարության զարգացմանը:
2008թ. ընթացքում բանկի կողմից առաջին անգամ թողարկվեցին անվանական, միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր` 1.500.000.000 /մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն/ ՀՀ դրամ ծավալով: Ընդ որում` որպես ծրագրային և 3 տարվա մարման ժամկետով պարտատոմսեր` իրենց նախադեպը չունեն ՀՀ բանկային համակարգում:
Պարտատոմսերի առաջին տրանշն ամբողջությամբ տեղաբաշխվել է դեկտեմբերին` նախատեսված ժամկետից շուտ /տեղաբաշխումը սկսվել է 16.12.2008թ. և պետք է տևեր 30 օր/: Դեկտեմբերի 26-ի դրությամբ տեղաբաշխվել է պարտատոմսերի ամբողջ /300 մլն ՀՀ դրամ/ ծավալը: