Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Յոթ հրաշալի օր

03.12.2008

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ Կոնվերս բանկ ՓԲԸ-ի կողմից VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպվող նոր` ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻ ՕՐ բոնուսային ակցիայի մասին, որը կայանալու է սույն թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2009թ. փետրվարի 18-ը ներառյալ:
Ձեզ հնարավորություն է ընձեռվում VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1.000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ 1 բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 10-ն է: Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած թվով 15 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որոնք կարժանանան հետևյալ թանկարժեք մրցանակներին`
  • 1-ին մրցանակային տեղ` երկու անձի համար նախատեսված անմոռանալի ճամփորդություն դեպի Եգիպտոս, առանձնահատուկ էքսկուրսիոն ծրագիր` երկրի յոթ հրաշալիքների այցելությամբ
  • 2-րդ մրցանակային տեղ` VISA GOLD վճարային քարտ` 500.000 ՀՀ դրամ դրական մնացորդով
  • 3-րդ մրցանակային տեղ` VISA CLASSIC վճարային քարտ` 150.000 ՀՀ դրամ դրական մնացորդով
  • 4-ից 10-րդ մրցանակային տեղեր` VISA CLASSIC վճարային քարտեր` 80.000 ՀՀ դրամ դրական մնացորդներով
  • 11-ից 15-րդ մրցանակային տեղեր` հետաքրքիր նվերներ, անակնկալներ:
Բոնուսային ակցիայի արդյունքները կամփոփվեն 2009թ. փետրվարի 19-ից փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ խաղարկությունը կկայանա փետրվարի 28-ին:

Ձեր հավաքած ընթացիկ բոնուսային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը կստանաք ամսական քաղվածքների միջոցով` միաժամանակ տեղեկանալով քաղվածքի ձևավորման պահին Ձեզ զբաղեցրած դիրքի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Քարտերի թողարկման և սպասարկման բաժին (+374 10) 511210 և (+374 10) 511213 հեռախոսահամարներով երկուշաբթի - ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00:

← Վերադառնալ ցուցակին