Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հայաստանի լավագույն բանկ

24.10.2008

Երեք տարի անընդմեջ ամերիկյան հանրահայտ GLOBAL FINANCE ամսագիրը 2008 թվականի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ անվանակարգում Հայաստանի լավագույն բանկ է ճանաչել Կոնվերս բանկ ՓԲԸ-ին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Վաշենգթոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովի ժամանակ:

Ի դեպ, արդեն 5-րդ անգամ է, ինչ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն GLOBAL FINANCE ամսագրի կողմից տարբեր անվանակարգերում ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն բանկ:

Տեղեկացնենք, որ ամերիկյան GLOBAL FINANCE ամսագրի խմբագրական-վերլուծական խումբը, հիմնվելով սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների վրա, ուսումնասիրում և ընտրում է տվյալ տարածաշրջանի երկրների արտարժույթի առք ու վաճառք իրականացնող գործակալներին, ընդ որում` ընտրության չափանիշները ներառում են գործարքների ծավալները, շուկայում զբաղեցրած դիրքը, սպասարկման որակը, մրցակցային գներն ու նոր տեխնոլոգիաների առկայությունը:

← Վերադառնալ ցուցակին