Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Բացվեց "Կիլիկիա" նոր մասնաճյուղը

25.08.2008


Ժամանակակից ոճով և հարմարավետ կառուցված "Կիլիկիա" մասնաճյուղը գտնվում է "Հրազդան" տոնովաճառի տարածքում: Մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը: Տոնավաճառային բիզնեսը զարգացնելու նպատակով նախատեսվում է նաև անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց տրամադրել վարկերի լայն փաթեթ:
"Կիլիկիա" մասնաճյուղի բացմամբ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի մասնաճյուղերի թիվը հասավ 25-ի: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին բացվեց բանկի մեկ այլ ` "Սայաթ-Նովա" մասնաճյուղը: Հանրապետության ողջ տարածքով մեկ ընդլայնվելը և բանկային ծառայություններ մատուցելը "Կոնվերս Բանկի" որդեգրված քաղաքականությունն է:
Մասնաճյուղի բացման առթիվ մինչև սեպտեմբերի 30-ը բանկը նախաձեռնել է ակցիաների մի ամբողջ փաթեթ. նորաբաց մասնաճյուղում կկազմակերպվի "Հսկա" ակցիան: Այն նոր ավանդատու-հաճախորդներին առաջարկում է նոր ժամկետային ավանդի ընդունում` տարեկան 9% տոկոսադրույքով, որն ընդունվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: "Մանուկ" ավանդատեսակի շրջանակներում ավանդ ներդրող հաճախորդների երեխաներին կտրվեն նվերներ: Նվերներ են սպասվում նաև առաջին 100 նոր հաճախորդներին և առաջին 10 օրվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգով գումար ուղարկող և ստացող հաճախորդներին:

← Վերադառնալ ցուցակին