Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկի" թիմը մինի ֆուտբոլի սիրողական առաջնության չեմպիոն դարձավ

05.05.2008


Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև անցկացված հերթական 4-րդ մինի-ֆուտբոլի սիրողական մրցաշարին "Կոնվերս Բանկի" թիմը դարձավ կրկնակի չեմպիոն` կիսաեզրափակիչ խաղում 7:4 հաշվով պարտության մատնելով Զարգացման Հայկական Բանկի թիմին, իսկ եզրափակիչ խաղում 4:2 հաշվով Առէկսիմբանկի թիմին: Մրցաշարի կազմակերպիչներն էին Banker.am բանկային պորտալը և "Մենք մեր մասին" ամսագիրը:
"Կոնվերս Բանկի" թիմին մրցաշարի գործընկեր GLOBAL SPC ընկերությունը շնորհեց հատուկ մրցանակ` ճանաչելով թիմին լավագույնը "DREAM BANK-DREAM TEAM" անվանակարգում: "Կոնվերս Բանկի" թիմի ավագը ճանաչվեց մրցաշարի "Լավագույն պաշտպան":
Ի դեպ, շուրջ 3 տարի է, ինչ "Կոնվերս Բանկը" ակտիվ մասնակցում է ՀՀ բանկերի միջև մինի ֆուտբոլի առաջնություններին` մշտապես գրավելով առաջնային դիրքեր:

← Վերադառնալ ցուցակին